«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Դեյլի Բլինդի կարծիքով՝ իր ակումբակից Ուեյն Ռունին պարտադիր մեկնելու է Ֆրանսիա՝ Անգլիայի հավաքականի կազմում «Եվրո-2016»-ին մասնակցելու համար: Ռունին շարունակում է վերականգնվել ծնկի վնասվածքից:
«Ռունին յուրահատուկ ֆուտբոլիստ է: Նա կարող է հզորացնել ցանկացած թիմ: Ռունին պարտադիր պետք է Ֆրանսիա մեկնի և մասնակցի Եվրոպայի առաջնությանը: Նա օժտված է բացառիկ խաղային որակներով:
Կարծում եմ՝ Անգլիայի հավաքականում Ռունիի տեղը չպետք է կասկածի տակ դրվի»,- Sky Sports-ը մեջբերում է Բլինդի խոսքերը:





































