Sunday, 05 07 2026
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի

Ազգային փոքրամասնությունները 2017թ.-ին իշխանություններից «երես չեն թեքի»

Նոր Ընտրական օրենսգրքի նախագծի համաձայն՝ վերջին մարդահամարի տվյալներով Հայաստանում առավել մեծ համայնք ունեցող չորս ազգային փոքրամասնությունների` եզդիների, ռուսների, ասորիների և քրդերի ներկայացուցիչները պարտադիր պետք է ընդգրկված լինեն քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում:

Այս դրույթն արդեն իսկ ազգային փոքրամասնություններին տարբեր համայնքների համար մտահոգության ու տարաձայնության պատճառ է դարձել։

Հայաստանի եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանն արդեն իսկ գրություն է ուղարկել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետին, Ազգային ժողովի նախագահին, շեշտելով՝ եզդիներն ամենամեծ համայնքն ունեցող ազգային փոքրամասնությունն են Հայաստանում և պետք չէ նրանց մյուսների հետ համեմատել ու նույն քանակությամբ տեղեր հատկացնել խորհրդարանում։

Մինչդեռ, Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահ Կնյազ Հասանովը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասում է՝ վերջին մարդահամարի տվյալներով Հայաստանում շուրջ 2500 քուրդ կա և իրենք ևս անմասն չեն մնա առաջիկա ընտրություններին մասնացկությունից, սակայն ներկայացված նախագծի վերաբերյալ որոշ մտահոգություններ ունեն։

Ազգային փոքրամասնությունները դեռևս չեն կողմնորոշվել՝ որ կուսակցության ցուցակով կմասնակցեն 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, սակայն շեշտում են՝ թեպետ բոլորի հետ ունեն լավ հարաբերություններ, բայց իրենք իրենց խնդիրներով մշտապես իշխանություններին են դիմել՝ այս անգամ էլ երես չեն կարող թեքել։

Հայաստանի «Աթուր» ասորական ասոցիացիայի նախագահ Արսեն Միխայլովը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում չհստակեցրեց՝ որ կուսակցության ցուցակով կմասնակցեն ընտրություններին, ասաց․ «Առայժմ միայն քննարկումներ են տանում, և առաջիկայում որոշում կկայացնեն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում