Monday, 29 06 2026
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ

ՀՀԿ-ի վերջին զոհը

Նկատելի է, որ առաջիկա ներքաղաքական զարգացումներում ՀՀԿ-ն փորձելու է խաղարկել սերնդափոխության խաղաքարտը, հասարակական աջակցության ակնկալիքով՝ փորձելով նախընտրական շրջանում հասարակության մոտ տպավորություն թողնել, որ ՀՀԿ-ի իմիջը փոխվում է, որ ՀՀԿ-ն բերում է նոր սերնդի ներկայացուցիչներ, որոնք թաղային մականունավորներ, օլիգարխներ չեն, որոնք կթրված են, տարբեր լեզուներ գիտեն, որոնք ինտելեկտուալ են, «Ինչ, որտեղ, երբ» խաղալ գիտեն և այլն:

Այս ամենն իհարկե վատ չէր լինի, եթե դրա տակ լիներ համարժեք բովանդակություն, և այդ շերտը ոչ թե ծառայեր ՀՀԿ քրեաօլիգարխիկ բնույթի շղարշ, այլ լիներ իսկապես պետականության զարգացմամբ մտահոգ նոր սերունդ: Սակայն հանրությունն արդեն իսկ առիթներ ունեցել է տեսնելու, թե այդ իմաստով իրենից ինչ է ներկայացնում ՀՀԿ-ի նոր սերունդը, և հետևաբար հանրությանը դժվար չի լինելու պատկերացնել, թե ինչ կարող է նշանակել ՀՀԿ-ի սերնդափոխությունը:

Դա լինելու է ոչ այլ ինչ, քան ՀՀԿ-ի քրեաօլիգարխիկ ռեսուրսի մոտ վճարովի ծառայության անցած մի «սերունդ», որի խնդիրն է լինելու ավելի քաղաքակիրթ շղարշով կամ ծխածածկույթով ապահովել այդ քրեաօլիգարխիկ առանցքի անվտանգ և կայուն ապագան: Վերջին հաշով, սա լինելու է ՀՀԿ սերունդների մի կոնսենսուս, որտեղ քրեաօլիգարխիան գալու է պրագմատիկ եզրահանգման՝ ավելի լավ է բարձր վճարել ներկուսակցական նոր սերնդին իշխանական պաշտոններում, քան ստիպված լինել անընդհատ ապրել ամեն ինչ կորցնելու վախով և տագնապով:

Ընդ որում՝ սա էլ երկարաժամկետ խնդիր է, քանի որ սերնդափոխության հանգամանքը լինելու է առավելապես նախընտրական խաղարկում: Ավելին՝ իշխանությունը լավ է հասկանում, որ հասարակությունը կուլ չի տալու սերնդափոխության խայծը: Առավելագույն արդյունքը ակնկալվում է այն, որ գոնե դժգոհությունը մի փոքր մեղմվի, լարվածությունը ՀՀԿ հանդեպ մի փոքր նստի: Իսկ ընտրության արդյունքները նկարելուց հետո ՀՀԿ-ն անկասկած վերադառնալու է ելման դիրք: Ըստ որում՝ այստեղ նույնիսկ խիստ հարաբերական է, թե որն է ավելի լավ՝ հանրության համար առավելապես բացված քրեաօլիգարխիկ սեգմենտի ուղղակի, անմիջական պատասխանատվության թիրախո՞ւմ գտնվելը, թե՞ այսպես ասած՝ ինտելեկտուալ սերնդի ստվերում պատսպարվելը և պետության ու հասարակության դեմ կատարվող ոտնձգությունները «ինտելեկտի» զրահով պատելը:

Առավել ևս, որ ՀՀԿ-ի ինտելեկտուալները կամ այդ սերնդի առաջամարտիկները արդեն բավական հարուստ կենսափորձով են ապացուցել, որ պատրաստ են առավել անկաշկանդ ու անբռնազբոս կերպով արդարացնել «հին սերնդի» ցանկացած քայլ, ցանկացած հանցանք և զանցանք: Ավելին՝ «հին սերնդի» ներկայացուցիչները իրենց քայլերի համար հանրության առաջ որևէ պատասխան տալիս ակնհայտորեն արդարանում են, որոշակիորեն քրտնում, խառնվում իրար, նյարդայնանում անհարմար վիճակի գիտակցումից, իսկ «երիտասարդ ինտելեկտուալներն» ամեն ինչ արդարացնում են ինքնավստահ առոգանությամբ և առանց դեմքի որևէ մկան շարժելու: Հայաստանում գործնականում ամեն ինչ դարձել էր ՀՀԿ-ի զոհը, մնացել է միայն, որ ՀՀԿ-ն վարկաբեկի և արժեզրկի նաև ինտելեկտ հասկացությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում