Tuesday, 28 05 2024
Բլինքենի ուղերձի «վրիպակը». ի՞նչ է ակնարկում Վաշինգտոնը
Պետությունը զավթած ուժերն այսօր իրենց համարում են լեգիտիմ. անպատիժ մնալու հետևանքներն են
Ռուսահայ օլիգարխիան աջակցում է այս շարժմանը. նրանց համաժողովը դիրքորոշում ձևավորելու նպատակով էր
Չինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում
Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին
ՆԱՏՕ-ում պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում. Պուտին
Կապանի ու Ստեփանակերտի «քույր» հյուպատոսությունները
Սուրեն Պապիկյանը Բելգիայի փոխվարչապետի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունը
Հայաստանը պարտավոր է խեղդել թուրքական սիմվոլիզմը. դրա ետևում ռուսական գաղութատիրությունն է
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններից
15-ամյա դեռահասին ծեծել են նրա 5 հասակակիցները
ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Եթովպիային Ազգային օրվա կապակցությամբ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելական տանկերը հասել են Ռաֆահ քաղաքի կենտրոն․ Reuters
Ռուսաստանը և Իրանը կշարունակեն համագործակցությունն ամենաբարձր մակարդակով. Շոյգու
19:30
Մոհամմադ Բաքեր Քալիբաֆը վերընտրվել է Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնում
19:20
Գրոսին առայժմ անհնար է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վերագործարկումը
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելել է Սարդարապատի հուշահամալիր
19:00
Փարիզում Օլիմպիական խաղերի ժամանակ հանցագործության աճ են ակնկալում
18:50
Իրանը Ռուսաստանից 15 ուղղաթիռ կգնի
18:40
Բելգիան և Ուկրաինան անվտանգության երկկողմ համաձայնագիր են ստորագրել
18:30
Ռուսաստանն Ուկրաինայում ամսական 24.000 զինվոր է կորցնում. Շոլց
18:10
Նորվեգական «Equinor»-ը 1,1 մլրդ կներդնի նոր գազային հանքավայրի վրա
Ծանր մարտահրավեր եւ լուրջ քննություն
17:50
Բելգիան Ուկրաինային 30 F-16 կործանիչ կփոխանցի
Մեհրաբյան Online
17:40
Գերմանիան և Իտալիան դեմ են արևմտյան զենքով ՌԴ պահեստներն հարվածներին
17:30
Եվրախորհուրդը երկարաձգել է Սիրիայի դեմ պատժամիջոցները

«Արմավիա»-ի ղեկավարությունը խոստացավ հունիսի 7-ից վճարել նախկին աշխատակիցների աշխատավարձերը (տեսանյութ)

«Արմավիա» ավիաընկերության շուրջ 40 աշխատակիցների «Արմավիա»-ն խոստացավ վճարել դեռևս 2012թ. նոյեմբերից չվճարած աշխատավարձերը: Այսօր «Արմավիա» ավիաընկերության արդեն նախկին մի քանի տասնյակ աշխատակիցներ բողոքի ակցիա անցկացրին նաև Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա Լիմիթեդ» ընկերության գրասենյակի առջև՝ պահանջելով գործարարի հետ հանդիպում: Սակայն հանդիպումը չկայացավ, քանի որ գրասենյակի դռները փակվեցին աշխատակիցների առջև:

Փոխարենը քիչ անց լրագրողների հետ զրուցեց «Արմավիա» ավիաընկերության մամուլի պատասխանատու Նանա Ավետիսովան: Վերջինս տեղեկացրեց, որ ինչպես «Արմավիա»-ն ունի պարտքեր, այնպես էլ «Արմավիա»-ին են պարտք: Իսկ այդ պարտքերը, նրա հավաստիացմամբ, ուշացնում են «Արմավիա»-ի տարբեր ներկայացուցչությունները, ընկերություններ և գործակալություններ: Նանա Ավետիսովայի խոսքով՝ «Արմավիա»-ն վաճառում է իր ունեցվածքը, ինքնաթիռները, որի գումարներով էլ առաջիկայում կսկսի վճարել բոլոր պարտքերը: Ավետիսովան ասաց, որ ինքը ևս «Արմավիա»-ի աշխատակից է, և լավ է հասկանում մյուս աշխատակիցների բողոքը:

Նրա խոսքով՝ եթե նույնիսկ ընկերությունը սնանկ ճանաչվի, առաջիկայում բոլոր աշխատավարձերը կվճարվեն: «Արմավիա»-ի մամլո պատասխանատուն բողոքի ակցիա կազմակերպած աշխատակիցներին և լրագրողներին փոխանցեց «Արմավիա»-ի ղեկավարության խոսքը՝ աշխատավարձերը կվճարվեն հունիսի 7-ից սկսած: Թե աշխատավարձի որ մասը՝ նա չկարողացավ ասել:

Նանա Ավետիսովան չկարողացավ պատասխանել աշխատակիցների շատ հարցերի ու դժգոհությունների՝ ասելով, թե այդ հարցերին պետք է պատասխանի ֆինանսիստը և այլն:

«Արմավիա»-ի աշխատակիցներին ընդունեց նաև «Արմավիա» ընկերության գլխավոր տնօրեն Նորայր Բելոյանը: Նա կրկնեց այն, ինչ ասել էր Նանա Ավետիսովան: Հետո աշխատակիցներից մի քանիսն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասացին, որ չեն հավատում այս խոստումներին, քանի որ նման բաներ շատ են լսել:

Հիշեցնենք, որ առավոտյան «Արմավիա»-ի շուրջ 50 աշխատակիցներ ակցիա անցկացրին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ՝ պահանջելով իրենց վերջին ամիսների չվճարված աշխատավարձերն ու ռեալ աշխատանք, որպեսզի չարտագաղթեն երկրից: Նրանք իրենց դիմումը հանձնեցին ՀՀ նախագահի ընդունարանում և ստացան պատասխան, համաձայն որի՝ մեկ շաբաթվա ընթացքում դրան կարձագանքեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում