Փախստականները Թուրքիայի համար դարձել են Եվրոպային ճնշելու հզոր լծակ, և նա դրանից օգտվում է ֆինանսական և քաղաքական դիվիդենտներ ստանալու համար, համարում է Իտալիայի նախկին ԱԳ նախարար Ֆրանկո Ֆրատինին, հայտնում էRIA Novosti-ն:
«Մենք դեռևս չենք տեսել Թուրքիայի կողմից նշանակալի արդյունքներ այդ խնդրի շուրջ աշխատանքում: Ես ի սկզբանե դեմ եմ եղել, որ հենց այնպես Թուրքիային փող տրվի․ ռիսկի ենթարկվելով, փոխարենը ոչինչ չստանալով կամ շատ քիչ ստանալով: Թուրքիան շատ է ուզում փող ստանալ, սակայն մենք դեռևս նրանից չենք տեսել ոչ մի կոնկրետ առաջարկություն այն միգրանտների հետ վերադառնալու հարցում, որոնք հիմքեր չունեն Եվրամիության տարածքում մնալու: Այնպես որ, Թուրքիայի կառավարությունն այդ համաձայնությունից ավելի շատ է շահում, քան Եվրոպան»,- հայտարարել Ֆրատինին RT-ին տված հարցազրույցում:











































