Մյունխենի «Բավարիա»-ի կառավարման խորհրդի նախագահ Կառլ Հայնց Ռումենիգեն ՈՒԵՖԱ-ին կոչ է արել փոխել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության փլեյ-օֆֆ փուլի վիճակահության ձևաչափը:
«Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության փլեյ-օֆֆ փուլում ինձ դուր չի գալիս այն, որ ամեն ինչ կախված է պատահականությունից: ՈւԵՖԱ-ն պետք է այլընտրանքային տարբերակ գտնի:
Փլեյ-օֆֆի առաջին շրջանում երբեմն հեռուստացույցն անջատելու ցանկություն էր առաջանում: Իսկ այժմ «Յուվենտուս»-ի կարգի ակումբը դուրս է մնացել մրցաշարից: Դա արդեն անթույլատրելի է: Պատահականությունը շատ մեծ դեր է խաղում: Դա ճիշտ չէ»,- Goal-ը մեջբերում է Ռումենիգեի խոսքերը:









































