Թուրքիայում գերմանական ներկայացուցչություններն ու դպրոցները փակ կմնան մինչև շաբաթվա վերջ: Նման որոշում է ընդունել Գերմանիայի կառավարության ճգնաժամային շտաբը։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Երեկ Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Անկարայում Գերմանիայի դեսպանատունը, ինչպես նաև Ստամբուլում գլխավոր հյուպատոսությունը և երկու քաղաքների գերմանական դպրոցները փակվել են ահաբեկչական հարձակումների սպառնալիքի մասին հստակ տվյալների պատճառով։ Ինչպես հայտարարել էր Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը՝ գերմանական հատուկծառայությունները չորեքշաբթի երեկոյան ստացել էին տեղեկություն Թուրքիայի տարածքում Գերմանիայի ներկայացուցչությունների դեմ ահաբեկչական հարձակումների նախապատրաստման մասին։
«Երեկ ԱԳՆ-ում անցկացվել է Գերմանիայի կառավարության ճգնաժամային շտաբի նիստ՝ հարցերով, թե որքան մեծ է սպառնալիքը և ինչպիսի միջոցառումներ է պետք ընդունել։ Դրա արդյունքներով՝ Ստամբուլում և Անկարայում ներկայացուցչություններն ու դպրոցները փակ կլինեն մինչև շաբաթվա վերջ»,- ասել է նախարարության ներկայացուցիչը։












































