Դիարբեքիրի Հանի գավառում գտնվող կառավարական տան մոտակայքում իրավապահ մարմինները պայթուցիկով մեքենա են հայտնաբերել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Դեպքի վայր ժամանած մասնագետները կարողացել են վնասազերծել պայթուցիկը: Ավտոմեքենան ուսումնասիրության համար տեղափոխվել է անվտանգության վարչություն:












































