Լոնդոնի «Չելսի»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ ընտրություն է կատարում մի քանի ակումբներից ստացած առաջարկների միջև:
«Բազմաթիվ առաջարկներ եմ ստացել. Այժմ գնահատում եմ դրանք: Ցանկանում եմ վերսկսել մարզչական գործունեությունս: Սիրում եմ աշխատել: Եվրոպայում նախամրցաշրջանային փուլը սկսվում է հունիս-հուլիսին: Ցանկանում եմ մասնակցել»,- Marca-ն մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:
Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական հավակնորդն է:









































