Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Արտակ Շաբոյանը Հայաստանում բենզինի բարձր գնի երեք պատճառ է մատնանշում

Հայաստանում և Վրաստանում բենզինի գների տարբերությունը պայմանավորված է երեք գործոնով:

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցումՀՀ տնտեսական մրցակցությանպաշտպանության պետականհանձնաժողովի նախագահ ԱրտակՇաբոյանը ներկայացրեց այդ գործոնները.«Առաջինը պայմանավորված է վրացական երկաթուղու կողմից գանձվող բարձր բեռնափոխադրման սակագներով: Երկրորդ գործոնը հարկային քաղաքականությունն է: Հայաստանի և Վրաստանի հարկային քաղաքականության միջև կան որոշակի տարբերություններ: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետություն մեկ լիտր բենզին ներմուծելու համար ավելի շատ ավելացված արժեքի հարկ և ակցիզային հարկ է գանձվում, քան Վրաստանում: Երրորդ գործոնը պայմանավորված է Վրաստանում ձեռքբերման գների որոշակի նվազմամբ, ինչն էլ պայմանավորված է այն հանգամանքով, որ Վրաստանը վերջին ժամանակահատվածում համեմատաբար ավելի էժան գներով բենզին է ներկրում Ադրբեջանից և Թուրքմենստանից»,-  պարզաբանեց Շաբոյանը:

Հարցին, թե ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը որևէ կերպ ազդեցություն չի՞ ունեցել բենզինի գների վրա, Շաբոյանը պատասխանեց. «Բնականաբար, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը իր ազդեցությունն ունեցել է, ինչի արդյունքում մենք ունենք ներկայումս ձևավորված գնագոյացումը: Ճիշտ է, ձեռքբերման գները տնտեսավարողների համար շատ կարևոր նշանակություն ունեն, սակայն նաև տնտեսավարողների բիզնես որոշումների վրա կարող են նշանակություն ունենալ նաև այլ գործոններ: Բնականաբար, ես չեմ կարող մեկնաբանել տնտեսավարողների բիզնես որոշումները՝ ինչպես են իրենք որոշում: Սակայն որպես տնտեսագետ կարող եմ ասել, որ գներից բացի որոշ այլ գործոններ էլ կարող են ազդեցություն ունենալ տնտեսավարողների որոշումների վրա: Օրինակ՝ շատ կարևոր են մատակարարման պայմանները: Ըստ իմ ռուս գործընկերների ներկայացրած տեղեկատվության՝ բենզին մատակարարող ռուսական ընկերությունները մատակարարման անընդհատությունն ու անխափանությունն ապահովելու նպատակով Վրաստանում գտնվող իրենց պահեստարաններում մի քանի ամսվա բենզինի պաշարներ են պահում»,- հավելեց Արտակ Շաբոյանը:

ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրությունները ցույց  են տալիս, որ Հայաստան բենզինի ներկրման ոլորտում մուտքի խոչընդոտներ չկան: Շաբոյանը վստահեցրեց, որ ցանկացած տնտեսավարող, ով կցանկանա այդ գործունեությամբ զբաղվել, ներմուծել առավել շահավետ պայմաններով, կարող է առանց խոչընդոտների իրականացնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում