ՀՀ Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն այսօր ԱԺ-ում առաջարկեց սահմանել «վաստակավոր շինարարի» պատվավոր կոչում: «Մեր հարևան երկրներում բոլորը պահպանել են այս կոչումը»,- նշեց Նարեկ Սարգսյանը:
Ալեքսանդր Արզումանյանն այս կոչումները համարում է ԽՍՀՄ-ից մնացած ատավիզմ: «Քաղաքակիրթ երկրներում ես նման բան չեմ լսել, եվրոպական երկրներում չեմ կարծում, որ փայլուն կոթողներ կառուցողներն ունեն Ֆրանսիայի, Իսպանիայի պատվավոր շինարարի կոչում»,- նշեց Ա.Արզումանյանը՝ հավելելով, որ թեև ինքը շինարարի որդի է, այնուամենայնիվ իր համար այս կոչումներն անընդունելի են:
Մանրամասները՝ տեսանյութում: