Friday, 17 07 2026
14:10
Իրանը Եմենի «հութիներին» կոչ է արել պատրաստ լինել Կարմիր ծովի փակմանը. Reuters
Համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփի 516 բույս և ավելի քան 12 գրամ թմրամիջոց
13:50
Ճապոնիան մեղմացրել է կայսերական ժառանգության կանոնները, սակայն կանանց նախկինի պես կարգելվի կայսրուհի դառնալ
Էլեկտրաէներգիայի սպառողները կկարողանան ազատ ընտրել մատակարարին․ նոր օրենքի նախագիծ
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք. Հակոբ Արշակյան
13:10
Իրանում զոհվել է 38 և վիրավորվել ավելի քան 400 մարդ
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է
12:50
ԱՄՆ Սենատը պատրաստ է Մոսկվայի դեմ «դժոխային» պատժամիջոցներին
Կասկադում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակման բացօթյա գալա համերգը
12:30
Գերմանիայի ԱԳ նախարարն առաջարկել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը փոխարինել ԵՄ առաքելությամբ
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ կան հոսպիտալացվածներ
Ռուսաստանը սահմանափակում է թուրքական մրգերի ներմուծումը
Թուրքիան՝ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր, Ադրբեջանը կմիանա՞ նրան
2004թ. Պուտինը չէր ցանկանում երկրորդ անգամ ընտրվել. Պուգաչով
«Խոսրովի անտառ»-ում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
ՀՀ գլխավոր դատախազի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում
11:10
Չինաստանի և Պակիստանի ԱԳ նախարարներն Իրանին և  ԱՄՆ-ին երկխոսության կոչ են արել
11:00
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր
10:30
Թրամփը ՌԴ-ն նշել է այն «հակառակորդների» թվում, որոնք ունակ են ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա
Կիևյան կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ
10:10
Վենսը մեղադրել է Իսրայելին
Արևային էներգիան ՀՀ-ում կազմում է ընդհանուրի 14%`-ը, 10 անգամ ավելի Վրաստանից, 100 անգամ` Ադրբեջանից
09:50
Կանադայի անտառային հրդեհների ծուխը պատել է ԱՄՆ-ի մի շարք նահանգներ
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Պետությունից գուբերնիա. «Ուժեղ Հայաստանն» ընկել է իր իսկ ծուղակը
Սպասվում է կարճատև անձրև

Տարոն Մարգարյանը՝ ՀՀԿ թիրախում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր հայտարարել է, որ քաղաքային իշխանությունները պետք է լինեն առկա խնդիրներն առաջինը վեր հանողն ու շտկողը: Մարգարյանի գործունեության մեջ այս տրանսֆորմացիան արդեն նկատվում է բավական երկար ժամանակ: Նա խորհրդակցություններ է անցկացնում գրեթե ամենժամյա ռեժիմով և դրանցում քննադատում քաղաքային իշխանությունների արդյունավետությունը, մատնանշում խնդիրներ, տալիս քաղաքացիների համար բավական դուրեկան հանձնարարություններ:

Այսօր, օրինակ, նա խոսել է իրենց տները չսեփականաշնորհած բնակիչներին անհատույց հնարավորություն տալու մասին: Անզեն աչքով էլ տեսանելի է, որ Տարոն Մարգարյանը զբաղված է նախընտրական արշավով: Պարզապես պարզ չէ, թե հատկապես ում համար, կամ որ ընտրությունների՝ 2017-ի խորհրդարանակա՞ն, թե՞ նույն թվականին կայանալիք քաղաքապետի ընտրությունների համար:

Ամենայն հավանականությամբ, մեկը բխելու է մյուսից, և կախված այն բանից, թե Տարոն Մարգարյանն ինչպես կաշխատի 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների համար, Սերժ Սարգսյանը որոշում կկայացնի որպես քաղաքապետ նրա աշխատանքը շարունակելու նպատակահարմարության, այսինքն՝ քաղաքապետի ընտրություններում Տարոն Մարգարյանի թեկնածությունը թողնելու մասին:

Տարոն Մարգարյանի խնդիրն է Երևանում ստեղծել մի իրավիճակ, երբ ՀՀԿ-ն կկարողանա հնարավորինս քիչ «արյունով» հնարավորինս շատ ձայներ հավաքել: Խնդիրն այն է, որ Երևանը ավանդաբար իշխանությունների Աքիլլեսյան գարշապարն է համապետական ընտրությունների ժամանակ: Այստեղ դժվար է ընտրություններ կեղծելը, թվեր նկարելը՝ մի շարք հանգամանքներից ելնելով: Պատահական չէ, որ վերջին համապետական ընտրություններում թվանկարչության ծանրության կենտրոնը տեղափոխվել է գյուղեր, գյուղական համայնքներ: Երևանում խնդիրն առավել բարդանում է այն պատճառով, որ ընտրություններն այլևս լինելու են համամասնական ընտրակարով, և մեծամասնականի գործոնը զգալիորեն թուլանում է: Իսկ նկատի ունենալով նաև այն, որ գործ ունենք խորհրդարանական մոդելի հետ, խնդիր է դառնում նաև միայն գյուղական համայնքների հաշվին ցանկալի արդյունք ապահովելը, հետևաբար ՀՀԿ-ի համար Երևանի կարևորությունն ավելի է մեծանում: Դրա համար էլ Տարոն Մարգարյանը դարձել է ՀՀԿ նախընտրական արշավի առաջամարտիկը: Նրա գործունեության արդյունքից էլ կախված կլինի, թե ինչ հեռանկար ունի քաղաքապետի պաշտոնում: Առավել ևս, որ ՀՀԿ-ում արդեն իսկ ուրվագծվում են այլընտրանքային թեկնածուներ, ինչով Սերժ Սարգսյանը Մարգարյանին ցույց է տալիս, որ ամենափոքր վրիպումն անգամ կարող է դառնալ ճակատագրական, քանի որ թեկնածուի պակաս ՀՀԿ-ում չկա:

Մյուս կողմից, սակայն, այս հանգամանքը առաջ է բերում մեկ այլ խնդիր: Թեկնածուները, որոնք գուցե այսօր ընդամենը ունեն Տարոն Մարգարյանին զգոն պահելու ֆունկցիա, ըստ էության հանդիսանում են նրա սխալներում և վրիպումներում շահագրգռված անձինք, որոնք բնականաբար կփորձեն ամենափոքր հնարավորությունն անգամ օգտագործել այդ վրիպումներն ապահովելու համար:

Ըստ էության, Տարոն Մարգարյանը փաստորեն դարձել է խորհրդարանական ընտրություններում Երևանի արդյունքի գլխավոր պատասխանատու, թեկուզ դե ֆակտո: Իսկ սա նշանակում է, հաշվի առնելով հայաստանյան իշխանական համակարգի հարաբերությունների բնույթն ու այդ համակարգում հատկապես այժմ առկա վերադասավորումների թեժ շրջանը, որ բոլորի համար գտնված է Երևանի համար պատասխանատվությունը դուրս գրելու օբյեկտ: Մեծ հաշվով, եթե սահմանադրական փոփոխություններում այդ օբյեկտը ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանն էր, ապա խորհրդարանական ընտրություններում այն կա՛մ Տարոն Մարգարյանը կլինի, կա՛մ կլինի Մարգարյանի «համանախագահություն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում