Spletnik.ru-ի փոխանցմամբ՝ Քիմ Քարդաշյանի համար խնդիր չէ ստիպելը, որ մարդիկ խոսեն իր մասին։ Ընդ որում՝ նման առիթ է տալիս Instagram-ի նրա էջում ցուցաբերված ակտիվությունը՝ լինի դա մերկ ինքնանկար, ոչ վաղ անցյալում ծնված որդու լուսանկար, մեքենայում արված տեսանյութ կամ էլ նոր կերպարի ցուցադրություն։
Մի քանի ժամ առաջ Քարդաշյանն իր երկրպագուների հետ կիսվել է լուսանկարներով և 15 վայրկյան տևողությամբ տեսանյութով, որում հստակ երևում է, որ Քարդաշյանը փոխել է մազերի գույնը, մի փոքր պայծառեցրել է ընդհանուր տոնը։











































