Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսով խոսել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի կայքում, հայտնում է gazeta.ru-ն:
«ԱՄՆ պետքարտուղարի խնդրանքին համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ Ջոն Քերին հաջորդ շաբաթ աշխատանքային այցով կայցելի Մոսկվա` շարունակելու ռուս-ամերիկյան օրակարգի հարցերով արդիական բանակցությունները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նաև նշվում է, որ նրանք դիտարկել են երկրների միջև գործողությունների կոորդինացման խորացման խնդիրները, այդ թվում՝ Սիրիայում հրադադարի ռեժիմը ամրացնելու և խախտողներին արգելելու համար:









































