Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը դեռ չի ստացել ՕՊԵԿ-ի անդամ և նավթարդյունահանող մյուս երկրների հանդիպմանը մասնակցելու համար, որը տեղի է ունենալու ապրիլին՝ Քաթարում ։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը։
Ավելի վաղ Վենեսուելայի նավթարդյունաբերության նախարար Էուլոխիո դել Պինոն հայտարարել էր, որ նավթարդյունահանող երկրների հանդիպումը Դոհայում անցկացվելու է ապրիլի 17-ին, և որ դրան մասնակցելու է մոտ 20 երկիր՝ ներառյալ Ադրբեջանը, Ղազախստանը, Օմանը, Մեքսիկան ու Կոլումբիան։
Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ եթե իրենք ստանան Դոհայի հանդիպմանը մասնակցելու հրավեր, ապա կդիտարկեն այն։








































