Friday, 26 06 2026
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է

«Տենց բան չի կարա լինի՝ Սասուն Միքայելյանն ընտրվի ու քաղաքապետ չդառնա»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը:

– Պարոն Միքայելյան, ապրիլին նախատեսվում են Հրազդանի քաղաքապետի ընտրությունները: Ի՞նչ ակնկալիքներ կան, որ այս ընտրություններով հնարավոր կլինի Հրազդանից սկսել իշխանափոխությունը: «Քաղաքացիական պայմանագիրն» ասել է, որ մեկ անգամ է ժողովրդին խոստանում իշխանափոխություն, և այն կիրականացնի: Որքանո՞վ հնարավոր կլինի դա անել Հրազդանով:

– Ես սա իշխանափոխություն չէի անվանի: Մենք որդեգրել ենք ոչ մեկին չփնովելու քաղաքականություն: Սա այն քաղաքի ընտրությունն է, որտեղ ես ծնվել և մեծացել եմ, եղել եմ առաջին քաղաքապետը: Ես մեծ ներդրում ունեմ մեր պետության, պետականության հարցերում, ազատամարտում և ուզում եմ իմ քաղաքը հիշատակ սարքել իմ ժողովրդի համար, նորմալ քաղաք սարքել: Այս ընթացքում, հատկապես Հրազդանում, քծնանքը, շողոքորթությունը շատացել են: Ուզում եմ բնականոն գալ և ամեն ինչ փոխանցել երիտասարդությանը, ոչ թե խամաճիկներին բերեն: Ձևավորվել է երիտասարդների նորմալ թիմ, որպեսզի հետագայում իշխանությունը նորմալ փոխանցվի երիտասարդներին՝ մեր ապագային: Մեր քաղաքն այսօր շատ ծանր վիճակում է՝ թե՛ հոգեբանորեն, թե՛ իր արտաքին տեսքով:

– Ի՞նչ հնարավորություններ կան այս ընտրություններում իսկապես հասնելու հաղթանակի: Դուք նախորդ ընտրություններին ևս մասնակցում էիք, և ընտրակեղծիքների, թաղային հեղինակությունների միջոցով գործող քաղաքապետը՝ Արամ Դանիելյանը,  կարողացավ ամեն դեպքում հաղթանակ գրանցել և շարունակել իր պաշտոնավարումը: Կիրառվելո՞ւ են նոր ռազմավարություն, նոր մեխանիզմներ:

– Անցած ընտրություններին եղել են մեծաքանակ կեղծիքներ՝ մոտ 7000-ի չափով, բայց էս անգամ դա չի կարող կրկնվել: Հիմա մենք հիմնականում աշխատում ենք շենք առ շենք: Մի տեսակ ժողովուրդն էլ է տարակուսանքի մեջ, թե՝ Միքայելյանը կընտրվի, բայց չեն թողնի անցնի: Դրա համար ես ուզում եմ դիմել մեր ժողովրդին՝ հարգելի ժողովուրդ, նման բան չի կարա լինի: Ու հիմնականում մենք շենքերով ներկա-բացակա ենք անում, թե ինչքան ընտրող կա էսօր Հրազդանում: Այն ժամանակ տվյալներն այսպիսին էին՝ 11.560 ձայն ես եմ հավաքել, ինքը՝ 13.000, բայց իրականում հավաքել է 5670 ձայն: Թե էն 7 հազար ձայնը ոնց է ավելացել՝ գիտեմ, բայց չեմ ուզում էդ «պրինցիպներն» ասել, աշխատում եմ էդ ուղղությամբ, որ չկրկնվի, ու չի կրկնվի, բնականաբար: Ես ասում եմ՝ երբեք չեմ թողնի, որ կեղծիքներով նորից ինչ-որ մարդ նստի, էս ժողովրդին էս վիճակի մեջ գցի: Ես զինվոր եմ, զինվորավարի եմ պայքարելու: Ամեն ինչ անելու եմ, որ արդար ընտրություններ անցկացվեն:

– Պարոն Միքայելյան, «Քաղաքացիական պայմանագիրը» աշխատում է 2017թ. խորհրդարանական ընտրությունների համար և 6000 վստահված անձ ունենալու շուրջ: Այսօր կուսակցությունը դեռևս չունի այդ 6000 վստահված անձը: Դուք այստեղ՝ Հրազդանում, ունե՞ք վստահված անձանց և համակիրների այն լայն քանակը, որ իսկապես ամեն տեսակի կեղծիքները կանխեք:

– Իրենց հիմնական մեթոդը կաշառք բաժանելն է, ինչը պիտի արգելենք, ի վերջո՝ պիտի էս մարդկանց էս կապանքից հանենք: Պատկերացրեք՝ մարդկանց ինչ վիճակի մեջ են գցել. 5000 դրամը 5 տարում լինում է մոտ 2.7 լումա, 10 հազարի դեպքում՝ 7 դրամ: Մարդիկ պիտի գիտակցեն՝ ո՞նց կարելի է 7 դրամ տալ մարդկանց ու 5 տարի իշխել: Այսօր այստեղ 28 տեղամաս է, և եթե հարցը վստահված անձանց թվաքանակի ապահովման մասին է, պրոբլեմ չկա: Մենք ՀՀ մասշտաբով կունենանք 6000 մարդ. եթե Հայաստանի Հանրապետությունում 6000 ազնիվ մարդ էլ չի մնացել՝ անիմաստ է այստեղ ապրելը:

– Իսկ Հրազդանում կա՞ վախի մթնոլորտ՝ գուցե թաղային հեղինակությունների միջոցով ահաբեկումներ, աշխատանքից հեռացումներ:

– Մարզային կառույցների հետ կապված՝ շատ մարդկանց են աշխատանքից հեռացրել: Նույնիսկ «Ֆեյսբուքում» ինձ «լայքելու» համար են մարզպետարանի աշխատողին կանչել:

Տեսակետ կա, որ Հայաստանում ընտրությունների միջոցով հնարավոր չի լինում հասնել նպատակին, և որպես օրինակ բերվում է Մարտի 1-ը, երբ իշխանությունները արյան գնով պահեցին իրենց աթոռները: Ի՞նչ եք կարծում՝ այնուամենայնիվ, ընտրություննե՞րն են մնում իշխանափոխության հասնելու միակ տարբերակը:

– Մենք պետք է հասնենք դրան, այլ տարբերակ չկա. եթե նորից ընդհարում լինի, եթե լինի Հոկտեմբերի  27, Մարտի 1, այս երկիրը լրիվ ուղեծրից կթռնի: Իշխանություններն էլ պետք է հասկանան, որ այսօր ուրիշ տարբերակ չկա՝ ո՛չ իրենք են ցմահ, ո՛չ էլ սա իրենց պապու հողերն են: Հիմա մեզ մոտ էլ է ահավոր բան կատարվում՝ այս հողը կտամ քեզ, արի ձայն տուր. կարծես դա քաղաքապետի հոր տարածքն է՝ ծախում է: Նման բան չի՛ կարա լինի՝ հեղինակություն կլինի, ով ուզում է՝ լինի: Ես էս ազգի զինվոր եմ եղել, իմ ժողովրդին ծառայել եմ ու ծառայելու եմ: Նման բան թույլ չե՛նք տալու. ուժի դեմ ուժ կհանեմ: Թույլ տվեք էս 15-20 տարվա մեջ մեկ անգամ ազատ ընտրություն անցկացվի, մի անգամ էս ժողովուրդն իր համար նորմալ ղեկավար ընտրի: Եթե նորմալ ընտրություն կայանա, ես կողջունեմ էս իշխանությանը:

Մեր տարածաշրջանը ազատամարտում իր ներդրումն է ունեցել՝ ի դեմս զոհված տղերքի, և ես չեմ ուզում իմ ժողովրդին արհամարհված տեսնել, փողի դեմ պայքարելու ենք: Այս ընտրությունը կարծես փորձաքար լինի՝ և ազատ-արդար ընտրության, և ինչու չէ՝ 2017 թվականի ընտրությունների:

Իշխանափոխության հասնելու կոչերը՝ ոչ թե ընտրությունների, այլ փողոցում պայքարի միջոցով, կարելի՞ է արդյոք արդյունավետ համարել:

– Բոլոր միջոցներն արդարացված են: Մենք ընտրել ենք այս՝ ընտրությունների ճանապարհը, բայց դա չի նշանակում, որ ինչ-որ պահի մենք չենք միանա նրանց: Ցավոք սրտի, էս տարիները ցույց են տվել, որ ժողովուրդը վստահելով՝ դուրս է եկել փողոց, բայց հետո ղեկավարները չեն կարողացել ճիշտ ուղղությամբ տանել մարդկանց և նրանց հուսախաբ են արել:

– Պարոն Միքայելյան, Ձեզ մոտ այնպիսի տպավորություն չկա՞, որ ընտրություններն ընդհանրապես իշխանությունների համար կարծես կենաց-մահու կռիվ կլինեն և ամեն գնով ուզում են անցկացնել:

– Դա իշխանության «պրինցիպն է»՝ գիտեն, որ արդար լինեն ընտրությունները, իրենք կարող է կործանվեն: Դա իրենց հոբբին է՝ հանկարծ մի տեղ չասեն, որ իշխանությունները պարտվեցին: Հիմա ես նորից եմ ասում՝ ժողովրդին մի՛ վախեցրեք, մի՛ գնեք. իմ ժողովուրդն ապրանք չի, քոռ ախտեցին ապրանք չի, որ որոշ քաղաքապետիկներ ուզենան գնել: Ընտրվելու դեպքում ես 60-70 տոկոս երիտասարդության եմ բերելու քաղաքապետարան, չեմ թողնելու, որ քծնող, խամաճիկ մարդը գա իշխանության և իր հետ բերի նման մարդկանց, իսկ խելացի երիտասարդները մնան երկրորդ պլան:

– Ինչպե՞ս եք վերաբերվում այն մարդկանց կողմից կուսակցություններ ստեղծելու հայտեր ներկայացնելուն, ովքեր անմիջականորեն պատասխանատվություն ունեն Մարտի 1-ի համար, նկատի ունեմ՝ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին:

– Միշտ համապետական ընտրությունների ժամանակ ժողովուրդը ճիշտ կողմնորոշվել է, երբեք չի սխալվել, բայց ընդդիմադիր ուժը չի կարողացել պահել ժողովրդի վստահության քվեն: Եվ «Քաղաքացիական պայմանագրի» նպատակն այն է, որ երբեք ժողովրդին չհանենք փողոց ու թողնենք: Մեզ հիմա պետք է համախմբվել, առավել ևս՝ հիմա, երբ ամբողջ աշխարհում խոշոր պետությունները վերադասավորվում են:

– Պարոն Միքայելյան, այստեղ ընդդիմադիր կուսակցություններից Ձեզ սատարողներ կա՞ն, թե՞ Ձեր հույսը միայն «Քաղաքացիական պայմանագիրն» է:

– Բացի «Քաղաքացիական պայմանագրից»՝ ես մեծ թիմ ունեմ Հրազդանում: Ես նորից եմ կրկնում՝ ես նոր մարդ չեմ այստեղ: Իմ հույսը իմ ժողովուրդն է, որը միշտ իր ձայնը տվել է: Ես միշտ հայտնվել եմ այն հարթակում, որտեղ ժողովուրդն է եղել:

Ես դարպասները բացելու եմ, ու ժողովուրդը կզգա՝ ազատությունն ինչ է: Ես միշտ ասել եմ՝ քաղաքապետարանը պետք է ծառայի ժողովրդին, ոչ թե ծառայեցնի:

– Ձեր հիմնական մրցակից ո՞ւմ կամ ի՞նչն եք համարում: Այս ընտրություններին անձերի՞ կռիվ է գնալու, թե՞ համակարգի, ընդդիմության:

– Ինձ համար մրցակից է նա, ով թեկնածություն է դրել՝ տարբերություն չկա: Մյուսն ինձ համար ավելի մեծ մրցակից է, քան ներկայիս գործող քաղաքապետը, որովհետև գործող քաղաքապետի գործունեությունը մարդիկ 14 տարի տեսել են: Անցած ընտրությունները չեն եղել իմ ու քաղաքապետի միջև, այլ իմ ու իշխանության միջև, ու ինքն առիթից օգտվել է, բայց էս անգամ թող նման հույսեր չփայփայի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում