Ն. Փաշինյանն այսօր խորհրդարանում իր ելույթում նշեց, որ ճակնդեղագործության հայեցակարգը որևէ արդյունք չի տվել մինչ օրս. «Սակայն պետք չէ հուսահատվել, քանի դեռ ՀՀ-ում կան ճակնդեղագործության այնպիսի նվիրյալներ, ինչպիսիք են Սամվել Ալեքսանյանն ու Սերժ Սարգսյանը: Ժամանակն է մտածել, պարոնայք Սերժ Սարգսյանին և Սամվել Ալեքսանյանին «պատվավոր ճակնդեղագործի» կոչում շնորհելու մասին»:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կոռեկտության և սարկազմի դաշտ չմտնելու և միմյանց հարգելու կոչ արեց. «Պատվավոր կոչումների մասին որ խոսենք, էնքա՜ն պատվավոր կոչումներ կարող ենք տալ՝ «պատվավոր հաճախորդ», «պատվավոր բանջարագործ», «պատվավոր տվայտվող». «պատվավոր քամի տատանող»…
Մանրամասները՝ տեսանյութում:











































