Sunday, 12 05 2024
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Վարդան Բոստանջյանը չի ցանկանում զայրանալ և զարմանալ

Այսօր ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը մեզ հետ զրույցում նշեց, թե բոլորս էլ գիտենք, որ մեր հանրապետությունում, ընդհանրապես կոռուպցիան առկա է, ընդունված է նաև հակակոռուպցիոն ծրագիր, սակայն դա արմատախիլ անելը բարոյահոգեբանական առումով դյուրին գործ չէ։ Այդուհանդերձ, օրենսդրության պատասխանատվության բարձրացումը և համապատասխան մոտեցումները աստիճանաբար բերում են դրանց նվազեցմանը:

«Բայց ես դեռ չեմ կարող ասել, թե մենք իսպառ կարող ենք վերացնել դա և այդ ուղղությամբ ավելի մեծ արդյունավետությամբ հանդես գալ: Ինչ վերաբերում է բացասական երևույթներին՝ ես չեմ ցանկանում զայրանալ և զարմանալ, որովհետև ժամանակահատվածը կարճ է, առավել ևս, երբ իրավական հիմքեր չենք ստեղծվել պատասխանատվության առարկայական, դիպուկ ինստիտուտներ ամրագրելու առումով: Հետևաբար կարծում եմ, որ մենք դեռևս բացասական երևույթների, այդ թվում՝ կոռուպցիոն ռիսկերի կառավարման առումով կունենանք որոշակի դժվարություններ»,- անդրադառնալով Transparency International-ի կոռուպցիայի դեմ պայքարի զեկույցին՝ ասաց Վարդան Բոստանջյանը և ավելացրեց, թե այս ուղղությամբ ինքը չէ, որ պետք է ասի՝ այն բավարա՞ր է, թե՞ ոչ, բայց որ աշխատանքներ տարվում են՝ դա միանշանակ է:

Հիշեցենք, որ Transparency International կազմակերպությունը Եվրոպական հարևանության ծրագրի շրջանակներում ուսումնասիրություն է անցկացրել Հարավային Կովկասի երեք երկրներում կոռուպցիայի դեմ պայքարի պարտավորությունների կատարմանն ուղղված քայլերի վերաբերյալ:

Մայիսի 6-ին հրապարակված զեկույցը փաստում է, որ 2010 թ. ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանում շատ փոքր փոփոխություն է արձանագրվել, մասնավորապես՝ դատական բարեփոխումների, քաղաքացիական ծառայության ոլորտում: Հակակոռուպցիոն կազմակերպությունը որոշ առաջընթաց է արձանագրել Եվրախորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի երկրների GRECO խմբի առաջարկները իրականացնելու առումով:

Զեկույցի դատական բարեփոխումների մասում նշվում է, որ Հայաստանի արդարադատության համակարգի հիմնական խնդիրը մնում է անկախության և թափանցիկության անբավարարությունը։

2010 թ. օրենսդրական փոփոխություն կատարվել է, սակայն նշվում է, որ պարտադրող մեխանիզմների բացակայության պատճառով օրենքի բարելավման ազդեցությունը փոքր է։

Կոռուպցիայի մակարդակը որոշող միջազգային ցուցիչների համաձայն, Հայաստանում դատական համակարգը, ոստիկանության հետ մեկտեղ, համարվում է երկրորդ ամենակոռումպացված ոլորտը։

Հանրային ծառայությունների բնագավառում նշվում է, որ անկախության բացակայությունը, թույլ թափանցիկությունը, ոլորտի քաղաքականացվածության բարձր աստիճանը, պետական գնումներում կատարվող յուրացումները մինչև հիմա տեղ ունեն Հայաստանի հանրային ծառայության համակարգում։

Պետական պաշտոնյաները, քաղաքացիական ծառայողները համարվում են նույնքան կոռումպացված, որքան դատավորներն ու ոստիկանները։

2010 թ. առաջընթաց է արձանագրվել GRECO-ի առաջարկները կատարելու ուղղությամբ: Զեկույցի հեղինակները միաժամանակ նշում են, որ առաջարկների մեծ մասը վերաբերել է օրենսդրական բարեփոխումներին։

Ընդհանուր առմամբ նշելով, որ Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականներ կամ պաշտոնանկություններ քիչ են լինում, զեկույցն արձանագրում է, որ 2010 թ. վերջում կադրային փոփոխություններ իրականացվեցին արդարադատության համակարգում, ֆինանսների, էկոնոմիկայի և գյուղատնտեսության ոլորտներում։

Զեկույցում նշվում է, որ Հայաստանում բարեփոխումները հիմնականում կատարվում են ընտրությունների նախաշեմին կամ անմիջապես ընտրությունից առաջ, և քանի որ 2010-ը համապետական կամ տեղական ընտրությունների տարի չէր, բարեփոխումների շարժիչ ուժը բացակայել է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում