Դարպասապահ Դավիդ դե Խեան կարող է փոխել ակումբային գրանցումը։ Daily Mirror-ի փոխանցմամբ՝ իսպանացի դարպասապահի ծառայություններով հետաքրքրվում է 2 ակումբ։
Մադրիդի «Ռեալ»-ը նորից կփորձի գնել Դե Խեայի տրանսֆերը։ Նախորդ ամռանը նրա տեղափոխությունը ձախողվեց վերջին պահին՝ տեխնիկական խնդիրների պատճառով։ Դե Խեայի ծառայություններով հետաքրքրվում է նաև Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ն։
Դե Խեյի գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2019թ․։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 36 հանդիպման, բաց թողել 36 գոլ, 14 խաղում սեփական դարպասը պահել անառիկ։







































