Ռուսաստանը և Պաղեստինը քննարկում են Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրներ պաղեստինյան ապրանքների մաքսազերծված մատակարարումների հնարավորությունը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՌԴ աշխատանքի և սոցպաշտպանության նախարարությանը:
Նախարար Մաքսիմ Տոպիլինն այցով Ռամալլահում է՝ մասնակցելու ռուս-պաղեստինյան միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստին և պաղեստինյան ղեկավարության հետ հանդիպումներին: Նա արդեն հանդիպել է վարչապետ Ռամի Համդալլայի հետ:
«Հանդիպմանը քննարկվել են ԵՏՄ անդամ երկրների շուկայում պաղեստինյան ապրանքներով մաքսազերծված առևտրի հնարավորության հարցերը»,- հայտնել է նախարարության մամլո ծառայությունը:
Համագործակցության առաջնային ուղղությունների շարքում Տոպիլինը նշել է գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումների աճը:









































