Դրոշմապիտակների կիրառման գործընթացը ստվերային տնտեսության դեմ պայքարելու, արդյունավետ գործելու գործիք է, դա ներդրվեց որոշ ոլորտներում, և անմիջապես դրա կիրառումից հետո մենք տեսանք, որ այդ ոլորտներում ապրանքաշրջանառության աճ գրանցվեց 1,5 անգամ: Այսինքն՝ այս գործիքով արձանագրեցինք, որ իսկապես կա ստվերային շրջանառություն: ԱԺ այսօրվա նիստում այս մասին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նա նաև նշեց, որ եթե կան այլ գործիքներ, որոնք կնպաստեն ստվերային տնտեսության դեմ պայքարին, ապա պետք է ժամ առաջ դրանք ընդունել և կիրառել, «որպեսզի այս սրված, լարված վիճակում կարողանանք մեր բյուջեի համար ինչ-որ բան անել»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































