ԱԺ-ում այսօր քննարկվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած ԱԺ Կանոնակարգ օրենքում փոփոխությունների մասին նախագիծը: Այն վերաբերում է կարգազանց պատգամավորներին:
Զարուհի Փոստանջյանն իր ելույթում նշեց. «Սա առաջին օրինագիծն է, որ իմ կողմից հեղինակածն է, ու հիմա քննարկվում է ԱԺ-ում: Ես չէի պատկերացնում, որ այն կընդունվեր, կվերաբերվեր ԱԺ կարգազանց պատգամավորներին. ես կարծում էի ավելի լուրջ դերակատարում կունենայի ԱԺ-ում:
Երբ մեկը մյուսի փոխարեն քվեարկությունը կարգազանցություն կհամարենք, դա արդեն առաջընթաց է»:
Մանրամասները՝ տեսանյութում: