Մեծ Բրիտանիայում կհայտնվեն «խելացի» աղբամաններ, որոնք կարող են բժիշկ կանչել։ Այս մասին գրում է The Telegraph-ը։
Աղբամանները կզինվեն հատուկ սենսորային ցուցիչներով։ Եթե թոշակառուն ավելի քան 2 շաբաթ աղբը չթափի, ցուցիչները կարող են այդ մասին տեղեկացնել բժշկին։
Նման նախաձեռնությամբ է հանդես եկել Nesta հիմնադրամը և կառավարության կողմից հիմնադրված Կոմունալ ծառայությունների վերափոխման ցանցը։ Փորձագետների ենթադրությամբ՝ առաջիկա 10 տարիներին Բրիտանիայի յուրաքանչյուր աղբաման զինված կլինի սենսորներով։
Ներկայումս որոշ աղբամաններ զինված են սենսորներով, սակայն այլ նպատակներով։ Դրանք տեղեկացնում են աղբամանի լցվելը։ «Խելացի» աղբամանների հաշվին անձնակազմի կրճատման շնորհիվ իշխանությունները կկարողանան տարեկան 14.7 մլն ֆունտ տնտեսել։










































