«Բավարիա»-ի նախկին ավագ Լոտար Մատեուսը վստահ է, որ Խոսեպ Գվարդիոլայի սաները Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի ուղեգիր կնվաճեն:
«Պատասխան խաղում թուրինցիները շեշտը չեն դնի հարձակման վրա: Նրանք կփորձեն պաշտպանվել, մինչև հարված հասցնելու հնարավորություն ստեղծեն:
Դեռ մինչև վիճակահանությունն ասել եմ, որ ՊՍԺ-ն ավելի շատ շանսեր ունի, քան «Ռեալ»-ը: Կարծում եմ՝ «Բավարիա»-ն, «Բարսելոնա»-ն կամ ՊՍԺ-ն կնվաճեն Չեմպիոնների լիգայի գավաթը»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Մատեուսի խոսքերը:









































