Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն հաստատել է, որ ցանկանում է մնալ Անգլիայում, հաղորդում է ESPN-ը:
Ըստ աղբյուրի` Կոլումբիայի ազգային հավաքականի հարձակվողը մերժել է չինական երկու ակումբների առաջարկ:
«Այո, ես Չինաստանից երկու հրաշալի առաջարկ եմ ստացել: Սակայն որոշում եմ կայացրել մնալ Լոնդոնում, որպեսզի կարողանամ մեծ հաջողությունների հասնել «Չելսի»-ի հետ:
Ավելի հեշտ կլիներ ընդունել այդ առաջարկներից մեկը և չմտածել ոչնչի մասին: Ֆինանսական առումով այդ առաջարկները պարզապես հրաշալի էին:
Կրկնում եմ ևս մեկ անգամ` ցանկանում եմ մնալ «Չելսի»-ում: Ֆուտբոլը շուտ է փոխվում: Մենք չգիտենք, թե ինչ կլինի մեզ հետ մեկ շաբաթ անց»,- վստահեցրել է Ֆալկաոն:









































