Կատալոնական «Բարսելոնա»-ի դարպասապահ Կլաուդիո Բրավոն հետաքրքրել է անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ին, վստահեցնում է իսպանական Sport.es-ը:
Ըստ աղբյուրի` 32-ամյա չիլիացին կարող է փոխել իր ակումբային գրանումն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Բացի այդ, ֆուտբոլիստը կպաշտպանի Չեմպիոնների լիգային մասնակցող ակումբի գույները:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Չիլիի ազգային հավաքականի դարպասապահը մասնակցել է 25 հանդիպման և բաց թողել 15 գնդակ:





































