Իտալական «Միլան»-ի պաշտպան Ինյացո Աբատեն «Կիևո»-ի դեմ գոլազուրկ ոչ-ոքիից հետո կիսվել է իր տպավորություններով, տեղեկացնում է Football Italia-ն:
«Շատ վատ հանդիպում անցկացրինք: Զայրացած եմ, քանի որ ամեն խաղից հետո մենք նույն խոսքերն են ասում:
Կորցրել ենք մի շարք միավորներ, որոնք, իհարկե, շատ կարևոր են մեզ համար: Եթե դուք խաղում եք առանց ոգևորվածության, ապա հաջողությունը լքում է ձեզ:
Մենք պետք է հպարտությամբ կրենք «Միլան»-ի մարզաշապիկը և արյուն թափենք ակումբի համար»,- հայտարարել է Աբատեն:










































