Չինաստանի միլիոնավոր բնակիչներ կարող են տեսողությունը վերադարձնել խոզերից ստացված աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստման միջոցով՝ կենսաինժեներիայի մեթոդների կիրառությամբ: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով չինացի ակնաբույժների հետազոտությունների տվյալներին:
Փետրվարի վերջին Սուն Յաթսենի անվան համալսարանի ակնաբուժական կենտրոնում 14-ամյա տղան հաջողությամբ այդպիսի վիրահատության է ենթակվել:
Տարեկան մոտ 5 մլն չինացի կորցնում է տեսողությունը աչքի եղջերաթաղանթի դիսֆունկցիայի և վնասումների հետևանքով:











































