Հանքարդյունաբերության ոլորտում հայ-կանադական համագործակցության բավական լուրջ ներուժ կա` հաշվի առնելով մի կողմից Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի հնարավորությունները, մյուս կողմից` կանադական ընկերությունների փորձն ու հետաքրքրությունները: Կանադայում ներդրողներից շատերը զգալի տեղ են զբաղեցնում միջազգային շուկաներում, և Կանադան հանքարդյունաբերության ֆինանսավորման խոշորագույն աղբյուրներից է աշխարհում:
«Կանադան շատ հարուստ փորձ ունի հանքարդյունհանության ոլորտում՝ համաշխարհային կտրվածքով, և այդ փորձառությունը ներառում է հետազոտությունից սկասած մինչև ֆինանսավորումը, ինչպես նաև հանքերի շահագործում և գործընթացի կառավարում: Այս մասին այսօր Երևանում կազմակերպված հայ-կանադական գործարար համաժողովից հետո ասաց ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրը:
Նրա խոսոքվ՝ կանադական մոդելը չի ենթադրում, որ մի կողմում շահող է լինելու, մյուս կողմում կորուստ. «Մոտեցումը ենթադրում է, որ և՛ կանադական ընկերությունը, և՛ երկիրը, որտեղ այն գործում է, ինչպես նաև տեղի բնակչությունն ու աշխատավորներն անխտիր շահում են դրանից»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































