Անգլիական «Լիվերպուլ»-ը ծրագրում է նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել, տեղեկացնում է Goal.com-ը:
Ըստ աղբյուրի` գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպը պատրաստվում է ձեռք բերել Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Մարիո Գյոտցեի տրանսֆերը:
Նշվում է, որ գերմանացի կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը կազմում է 40 մլն եվրո:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Գյոտցեն մասնակցել է 8 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ:








































