Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկն Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի՝ «Էվերթոն»-ի հետ մրցավեճից հետո անդրադարձել է Դիեգո Կոստայի վարքագծին: Հիշեցնենք, որ վերջինս կծել է մրցակցի ֆուտբոլիստ Գարեթ Բերիի վիզը, որից հետո հեռացվել է խաղադաշտից:
«Դրա վերաբերյալ Ջեք Նիկոլսոնն ու Ադամ Սենդլերը ֆիլմ ունեն, որ կոչվում է «Զայրույթի կառավարում»: Միգուցե Կոստայի հետ դիտենք այն:
Ես փորձում եմ իմ գնահատականներում ճշմարիտ լինել, և դա չի վերաբերում միայն ֆուտբոլին: Ամեն դեպքում ես դեռ չեմ նայել այդ դրվագը, դրա համար չեմ ցանկանում գնահատական տալ»,- «Daily Mirror»-ը փոխանցում է Հիդինկի խոսքը:







































