ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները երկու հարձակում են գործել Իրաքի Կիրկուկ քաղաքի մերձակայքում` երկրի հյուսիսում: Արդյունքում առնվազն 600 մարդ է տուժել: Խեղդվելու հետևանքով մեկ երեխա է զոհվել: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը` վկայակոչելով ականատեսներին:
Անվտանգության ծառայության ներկայացուցիչներն ու բժիշկները հայտնել են, որ հարձակումները տեղի են ունեցել շաբաթ առավոտյան, Թազա փոքրիկ քաղաքում, որի վրա երեք օր առաջ քիմիական նյութերով հրթիռներ են նետվել:
Հարյուրավոր մարդիկ բժշկական օգնություն են ստացել, նրանց մոտ խեղդոցի և ջրազրկման նախանշաններ են նկատվել: Ութ մարդ բուժման է ուղարկվել Բաղդադի հոպսիտալ:









































