Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան «Վերդեր»-ի հետ խաղից հետո անդրադարձել է չեմպիոնական մրցավազքին:
«Մենք այլևս սայթաքելու իրավունք չունենք: Կարծում եմ՝ «Բորուսիա»-ն ի վիճակի է 9 խաղ անընդմեջ հաղթանակ տանել: Հետևաբար մենք չենք կարող սայթաքել»,- «Goal.com»-ը փոխանցում է Գվարդիոլայի խոսքը:
Նշենք, որ 26-րդ տուրից հետո «Բավարիա»-ն 66 միավորով առաջատար է, իսկ «Բորուսիա»-ն իր ակտիվում ունի 58 միավոր, սակայն 1 խաղ պակաս է անցկացրել, որը տեղի է ունենալու այսօր՝ Երևանի ժամանակով 20:30-ին:






































