Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 59 կգ քաշային կարգում Ռոման Ամոյանը պայքարեց ոսկե մեդալի համար:
Եզրափակիչում Ամոյանը 0:8 հաշվով պարտվեց Մինգիյան Սեմյոնովին՝ նվաճելով արծաթե մեդալ, դառնալով Եվրոպայի փոխչեմպիոն:
Հիշեցնենք, որ 32-ամյա Ռոման Ամոյանը կիսաեզրափակիչում 4:0 հաշվով պարտության էր մատնել ուկրաինացի Դմիտրո Ցիմբալյուկին:










































