Բարաք Օբաման դժգոհ է սմարթֆոնների բարձր պաշտպանվածությունից: Նրա կարծիքով՝ դա կարող է խոչընդոտել հանցագործությունների բացահայտմանը կամ կանխմանը՝ գրում է tass.ru-ն:
Օբաման անհրաժեշտ չի համարում այնպիսի սարքավորումների արտադրությունը, որոնք անհրաժեշտության դեպքում հնարավոր չէ կոտրել: «Հարկ է հարց տալ՝ եթե տեխնիկական տեսանկյունից կարելի է այնպիսի սարքավորում ստեղծել, որն ամբողջովին պաշտպանված է կոտրվելուց, ապա մենք ինչպես կարող ենք ձերբակալել մանկական պեռնոգրաֆիա տարածողին կամ էլ բացահայտել ահաբեկիչների հանցավոր պայմանավորվածությունը»,- ասել է նա:
ԱՄՆ նախագահի հայտարարությունը հնչել է Բրուքլինում դատարանի որոշման առիթով, որի համաձայն՝ ամերիկյան հատուկ ծառայությունները իրավունք չունեն Apple ընկերությանը ստիպել կոդազերծել սմարթֆոնները Նյու Յորքում թմրադեղերի անօրինական շրջանառության գործով: Արդարադատության նախարարությունը դժգոհ է այդ որոշումից և ծրագրում է բարձրագույն ատյաններ դիմել:









































