«Բարսելոնա»-ի մարզչական շտաբը չի պատրաստվում հրաժարվել թիմի դարպասապահներ Մարկ Անդրե տեր Շտեգենի և Կլաուդիո Բրավոյի ծառայություններից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Այդ մասին հայտնում է Sport-ը:
Գերմանացի ֆուտբոլիստին իր թիմի կազմում ցանկանում է տեսնել «Լիվերպուլ»-ը, մինչդեռ Բրավոյի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթի»-ն: Լիվերպուլցիներն արդեն դիմել են կատալոնացիներին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ և մտադիր են վերսկսել բանակցություններն ամռանը:
Հավելենք, որ տեր Շտեգենի հրաժարագինը կազմում է 80 մլն եվրո, իսկ Բրավոյի՝ 40 մլն: «Բարսելոնա»-ն կուսումնասիրի առաջարկները միայն այն դեպքում, եթե դարպասապահների տրանսֆերների դիմաց ստանա նշված գումարները:





































