ԱՄՆ-ը չի կարող երաշխավորել, որ իրեն հաջողվել է ոչնչացնել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկին` ծագումով Վրաստանից Թարխան Բաթիրաշվիլիին, ով հայտնի է նաև որպես Աբու Օմար աշ-Շիշանի: Այս մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ գնդապետ Սթիվեն Ուորենը, գրում է RIA Novosti-ն:
«Մենք չենք կարող դա հաստատել: Մենք գիտենք, որ ռմբակոծել ենք նրան, սակայն ի վիճակի չենք ասել` սպանված է նա, թե ոչ»,- ասել է Ուորենը:








































