Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական Turkish Airlines ավիաընկերությունը «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» ֆիլմի կամպանիայի շրջանակներում իր ինքնաթիռներից մեկը ներկել է համապատասխան գույներով։
Համապատասխան տեսանյութը տեղադրվել է YouTube տեսահոսթինգում՝ ավիափոխադրողի ալիքին։ Հայտնի է, որ ֆիլմի տեսարաններից մեկը նկարահանվել է Boeing 777-ում, որն էլ հենց ներկվել է սուպեր հերոսների խորհրդանիշերով։
Հաղորդվում է, որ տվյալ ինքնաթիռը շահագործվում է Ստամբուլից դեպի Պեկին, Բեռլին, Սեուլ, Հոնկոնգ ու Թայբեյ երթուղիներում։
https://youtu.be/IJ4BckNcGuw









































