Ռուսաստանի հետ փոխգործակցությունը կարևոր նշանակություն ունի ԱՄՆ-ի համար: Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կանադական CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Մենք կարծում ենք, որ դա կարևոր է: Նախագահ Օբաման և ես կարծում ենք, որ փոխգործակցությունը (Ռուսաստանի հետ) կարևոր նշանակություն ունի»,- ասել է նա՝ պատասխանելով Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացման հեռանկարների մասին թղթակցի հարցին:











































