Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն Թուրինի «Յուվենտուս»-ի ուշադրության կենտրոնում է: Tuttosport-ի տեղեկությունների համաձայն՝ թուրինյան ակումբի ղեկավարությունը մտադիր է հզորացնել թիմի կիսապաշտպանության գիծը:
Ընդ որում, Գյոտցեի ծառայություններով հետաքրքրված է ոչ միայն ակումբի ղեկավարությունը, այլ նաև թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին, ով ցանկանում էր ֆուտբոլիստին իր թիմում տեսնել դեռ ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ:
Հիշեցնենք՝ Գյոտցեն բավականաչափ խաղաժամանակ չի ստանում «Բավարիա»-ում և պատրաստ է ուսումնասիրել այլ ակումբներից ստացված առաջարկները:





































