Իտալական «Միլան»-ի նախկին ֆուտբոլիստ Ջենարո Գատուզոն խոստովանել է, որ յուրաքանչյուր պահի համաձայն է մարզել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, տեղեկացնում է Goal.com-ը:
«Ես կհամաձայնեի գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Սըր Ալեքս Ֆերգյուսոնը միշտ էլ հարգել է ինձ, իսկ ես հետևում եմ Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումներին:
Իտալիայում շեշտը դրվում է մարտավարության, իսկ Անգլիայում բոլորն ուշադրությունը սևեռում են ֆիզիկական պատրաստակամության վրա»,- հայտարարել է Գատուզոն:









































