90 տարեկանում մահացել է The Beatles խմբի պրոդյուսեր Ջորջ Մարտինը, որն աշխատել է խմբի գրեթե բոլոր սկավառակների հետ: Այս մասին Twitter-ում հայտնել է խմբի նախկին թմբկահար Ռինգո Սթարը: Մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
«Աստված, պահպանիր Ջորջ Մարտինին: Մենք կկարոտենք: Շնորհակալություն քո ողջ սիրո և բարության համար»,- նշել է երաժիշտը:
Մարտինը նաև աշխատել է խմբի անդամների հետ առանձին-առանձին, ինչպես նաև համագործակցել Սելին Դիոնի և Ջեֆ Բեկի հետ:
1996թ. պրոդյուսերը Մեծ Բրիտանիայի թագուհու կողմից արժանացել է ասպետ-բակալավրի պարգևի:














































