«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարները մտադիր են հրաժարվել Ժոզե Մոուրինյոյի ծառայություններից, ով համարվում է ակումբի գլխավոր մազչի պաշտոնի հիմնական հավակնորդը:
«Կարմիր սատանաներ»-ի ղեկավարների կարծիքով՝ Մոուրինյոն բավականաչափ ուշադրություն չի դարձնում երիտասարդ ֆուտբոլիստներին, ինչը չի համապատասխանում ակումբի փիլիսոփայությանը:
Բացի այդ, պորտուգալացի մասնագետի թերություններից մեկն է համարվում այն, որ ոչ մի ակումբում չի աշխատել երեք տարուց ավելի:
Նշվում է, որ «Յունայթեդ»-ի ներկայիս գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը կաշխատի մինչև իր պայմանագրի ժամկետի ավարտը, այնուհետև թիմը կգլխավորի Ռայան Գիգզը:





































