Tuesday, 21 05 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ. Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է
16:46
Յուրատեսակ տուրք՝ մեծ հային․ ARARAT-ի հատուկ երեկոն՝ նվիրված Շառլ Ազնավուրի 100-ամյակին
16:40
Սլովակիայի վարչապետը գիտակցության է եկել և շփվել բժիշկների հետ
Ռեիսին Իրանում «չարակամներ» ունե՞ր
16:24
ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են Ռաֆահում գործողության այլընտրանքային տարբերակները
Սուտ է, թե Սփյուռքը դեմ է Փաշինյանին. մերժողները խիստ փոքրամասնություն են, բայց մտահոգություն կա
Բաշար Ասադի կնոջ մոտ ախտորոշել են արյան քաղցկեղ
Պատրանք է, թե Իրան-Ադրբեջան լուրջ սրացում կլինի. նրանք ի վերջո լեզու են գտնում
15:45
Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար
Եթե այս շարժումը հաջողի, 100 % երաշխիք ենք տալիս՝ դա բերելու է ՀՀ-ի լուծարման․ Վահագն Ալեքսանյան
Եթե նախագիծն ընդունվի, ապա փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը շեշտակի կավելանա․փաստաբան
Մի օր այդ կոճակ սեղմողները փաստաբանի կարիք են ունենալու, ստիպված են այդ հարկային բեռով վարձել
15:30
Լատվիայի նախագահը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին բարձրագույն պետական ​​պարգև է շնորհել
Վարչապետն ընդունել է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալին
Սուրեն Պապիկյանն այցելել է կառուցման փուլում գտնվող ամրաշինական մի շարք շրջաններ
Քաղաքացին արտերկրից բռնության կոչեր է հնչեցրել. նրան կալանավորելու որոշում է կայացվել
Էրդողանը «ստուգե՞լ» է Ալիեւին իրանական աղետից հետո
14:56
Ucom ընկերության աջակցությամբ Հայաստանում կմեկնարկի հերթական «Արևորդի» փառատոնը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ինչպես են ծանուցվելու զորակոչին և վարժական հավաքներին ներգրավված քաղաքացիները
Դասեր քաղե՛ք Արցախում ձեր գործողություններից և մեզ էլ խորհուրդներ մի՛ տվեք. Հակոբ Արշակյան
ՌԴ պաշտոնյաները առանց ԱԴԾ թույլատվության չեն կարող մեկնել արտերկիր
14:30
Խարկովը ենթարկվել է գնդակոծության. կան վիրավորներ
«Սորոսի» հիմնադրամի աշխատողը չեմ եղել ես, տնօրենների խորհրդի անդամները այլ աշխատանք են ունենում
Սահմանադրության և բանականության միջև հակասություն չկա․ ՍԴ դատավորի թեկնածու
Ինչու՞ է թաքցվում՝ ՍԴ անդամի թեկնածուն եղել է «Սորոսի» հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ
«Սուտ եք ասում», «Արցախը ՀՅԴ-ն հանձնեց». լարված վիճակ՝ ԱԺ փոխխոսնակի ելույթի ժամանակ
ԱԺ-ում քննարկվում է ՍԴ դատավորի ընտրության հարցը. թեկնածուն է Դավիթ Խաչատուրյանը
Թուրքիան Իրանին է տրամադրել ուղղաթիռի կործանման մասին իր ունեցած տեղեկատվությունը

Ծառուկյանը գին է գցում. ուզում է «էժանով» գնել Պալաչի ընկերությունը

«Քինգ դե Լյուքս» ընկերության շուրջ Գագիկ Ծառուկյանի ու նրա սանիկ Արթուր Հարությունյանի՝ Պալաչի կրքերը չեն հանդարտվում: Մեզ հասած տեղեկություններով՝ բանկերին «Քինգ դե Լյուքս» ընկերության պարտքը կազմում է 4.5 մլն ԱՄՆ դոլար, իսկ Ծառուկյանը չի ուզում այդքան գումար տալ՝ թերևս մտածելով, որ ինքը երթուղու միակ հնարավոր գնորդն է, որևէ մեկն այլևս չի հավակնի այդ երթուղուն ու կարելի է գին գցել:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա ամռանը «Առէքսիմբանկը» դիմեց դատարան՝ ընկերության սնանկության հարցով, ու «Քինգ դե Լյուքսը» սնանկ ճանաչվեց: Դրանից առաջ «Քինգ դե Լյուքսի» տերը պայքարում էր բիզնեսը փրկելու համար ու Ծառուկյանին մեղադրում բարեգործական երթուղով իր բիզնեսին «խփելու» մեջ: 2012-ին Արթուր Հարությունյանը դիմել էր նաև Սերժ Սարգսյանին, վարչապետին, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին` պահանջելով պարզել, թե ինչու է Ծառուկյանը միայն իր ընկերության մրցույթով շահած երթուղիների գծերին զուգահեռ բարեգործական երթուղի բացել: Արթուր Հարությունյանն անգամ անդամագրվել էր ՀՀԿ-ին ու դատի տվել Ծառուկյանին: Սակայն դատական գործընթացի կեսից Հարությունյանը հրաժարվեց Ծառուկյանի դեմ պայքարից՝ թերևս այն համարելով անիմաստ:

Արդեն մի քանի օր է՝ «Քինգ դե Լյուքս» ընկերությունը չի սպասարկում Երևան-Չարենցավան և Երևան-Աբովյան երթուղիները, քանի որ բանկն առգրավել է սնանկ ճանաչված ընկերության ավտոբուսները: Ի վերջո՝ կարելի է ասել, որ Արթուր Հարությունյանը դարձավ Ծառուկյանի դեմպինգի զոհը: Տեղեկություն կա, որ երբ կիզակետին է հասել Հարությունյան-Ծառուկյան հակամարտությունը, Ծառուկյանը հավելյալ ավտոբուսներ է մտցրել երթուղի:

Մամուլում գրվել էր, որ Ծառուկյանն անգամ պայմանավորվածություն է ունեցել «Պրոմեթեյ» բանկի հետ, որ գնելու է «Քինգ դե Լյուքսի» գույքը, սակայն հաշվարկից հետո Ծառուկյանը հրաժարվել է գործարքից: Իսկ օրեր առաջ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը նույն լրատվամիջոցի հետ զրույցում չէր բացառել, որ Գագիկ Ծառուկյանը ցանկություն կհայտնի գնել «Քինգ դե Լյուքսը»:

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը, ով նաև Ծառուկյանի բարեգործական ավտոբուսների երթուղին շահագործող «Գագիկ Ծառուկյան հիմնադրամի» տնօրենն է, մեր հարցին ի պատասխան ասաց. «Ես Գագիկ Ծառուկյանի տեսակետն եմ փոխանցում. այս պահի դրությամբ Գագիկ Ծառուկյանը «Քինգ դե Լյուքս» ընկերությունը ձեռք բերելու ցանկություն չունի»: Մեր հստակեցմանը՝ եթե այս պահի դրությամբ չունի, հետո կարո՞ղ է ունենալ, պատասխանեց. «Ես կանխատեսումներով չեմ կարող զբաղվել: Դուք ճիշտ էս պահի դրությամբ եք հարցն ուղղում, ես էլ էս պահի դրությամբ պատասխանում եմ, որ այս պահին Գագիկ Ծառուկյանը ընկերությունը գնելու ցանկություն չունի»:

Իվետա Տոնոյանը հերքեց նաև, որ Ծառուկյանի կողմից դեմպինգ է եղել և «Քինգ դե Լյուքսը» միտումնավոր սնանկացման է տարվել, որ Արթուր Հարությունյանի ընկերությունը հնարավորինս էժան գնով վերցնի ձեռքից: «Ես չգիտեմ՝ ձեր նշած ընկերության ավտոբուսները քանի տարի է՝ աշխատում են, 2 կամ 3 մաքսիմում, իսկ «Ծառուկյան բարեգործական հիմնադրամի» ավտոբուսները այդ երթուղիներում գործում են 10 տարուց ավելի: Որևէ անձի գործունեությամբ պայմանավորված չի եղել բարեգործական ավտոբուսների գործունեությունը»,- հավաստիացրեց բարեգործական հիմնադրամի նախագահը:

Փաստ է նաև, որ այս ամենի արդյունքում տուժում են Չարենցավանի ու Աբովյանի բնակիչները, ովքեր արդեն տևական ժամանակ Երևան հասնելու խնդիր ունեն՝ կապված տրանսպորտի բացակայության հետ: Քաղաքացիները ստիպված տաքսիներից են օգտվում կամ ժամերով սպասում Գագիկ Ծառուկյանի բարեգործական կոչվող ՊԱԶ-երին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում