Ադրբեջանական Anspress.com կայքի փոխանցմամբ, հայտնի է դարձել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սերբական այցի ժամկետը: Այն կայանալու է հունիսի 8-9-ը: Այցի ժամկետի և նախապատրաստական աշխատանքների հարցերը Սերբիայում երեկ քննարկվել են Ադրբեջանի ու Սերբիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդիարովի ու Վուկ Յերեմիչի միջև կայացած հանդիպման ժամանակ:
Նրանք Ալիևի այցը կարևորել են երկու երկրների միջև տնտեսական, առևտրային, զբոսաշրջային ու մշակութային կապերի խորացման, ինչպես նաև միջազգային կառույցներում փոխհամագործակցության ամրագրման տեսանկյունից: