Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հաստատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ Նեթանյահուի հանդիպման չեղարկումը: Որոշումն ընդունվել է ԱՄՆ-ում ընթացող թեժ նախընտրական մրցապայքարի ֆոնին՝ փոխանցում է Reuters գործակալությունը։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Իսրայելի վարչապետը որոշել է զերծ մնալ ԱՄՆ նախագահի հետ հանդիպումից, որը նշանակված է մարտի կեսերին։
Վարչապետի գրասենյակի հայտարարությունում նշվում է, որ Նեթանյահուն գնահատել է հանդիպում անցկացնելու Օբամայի պատրաստակամությունը, սակայն որոշում է ընդունել չգնալ Վաշինգտոն հիմա՝ ընտրարաշավի ամենաթեժ պահին, երբ երկրում նախնական ընտություններ են անցկացվում։
Գործակալության աղբյուրների փոխացնմամբ՝ Նեթանյահուն չի ցանկացել, որ նրան վերագրեն որևէ թեկնածուին ուղղված աջակցություն։ Շատերը վարչապետին դիտարկել են 2012 թվականին ԱՄՆ նախագահական ընտրարշավի ժամանակ Միթ Ռոմնիի կողմնակից։










































