The Star պարբերականի փոխանցմամբ՝ բժշիկները ավստրալական AC/DC խմբի 68-ամյա մենակատար Բրայան Ջոնսոնին զգուշացրել են, որ նա ռիսկի է դիմում կորցնելու լսողությունը։ Այդ պատճառով էլ բոլոր համերգները հետաձգվել են անորոշ ժամանակով։
Դրա հետ կապված՝ AC/DC խումբը չի բացառում, որ կարող է նրան փոխարինող գտնել։ Ջոնսոնը խմբին միացել է 1980 թվականին՝ հարբեցողության պատճառով նախկին մենակատար Բոն Սկոտի մահից հետո։
Հետաձգված միջոցառումների թվում են հայտնվել երեքշաբթի Ատլանտայում պլանավորված համերգը, ինչպես նաև ապրիլի 4-ին Նյու Յորքի Madison Square Garden համերգասրահում պլանավորված համերգը։ Հարցականի տակ է նաև մայիսի 7-ին Լիսաբոնում ծրագրված համերգը։










































