Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Ճոյտն էլ ֆիլմ չի նկարի, նա 100-մետրանոց խաչ է տեղադրելու Էջմիածնում և գյուղմթերքի շուկա է կառուցելու

Կինոռեժիսոր, սցենարիստ, գործարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը պատմական իրադարձությունների հենքի վրա գեղարվեստական ֆիլմեր նկարելու բոլոր սցենարները, նկարահանման աշխատանքները դադարեցրել է և առաջիկայում հանդես է գալու երկու նոր պրոյեկտով։ Նախ առաջնահերթորեն նախատեսում է գյուղմթերքի շուկա կառուցել, ինչպես նաև Էջմիածին քաղաքում 100 մետր բարձրությամբ խաչ կառուցել, որը, ըստ գործարարի, խորհրդանշելու է ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Հակոբյանի խոսքով, սակայն, առաջնահերթ շուկան է կառուցելու, քանի որ խաչի տեղադրման հարցում դեռ տարակուսում է, վախենում է այս գաղափարն էլ ցեղասպանության մասին «Հիշողություն» ֆիլմի պես հասարակության կողմից ճիշտ չընկալվի և չընդունվի։ Թեև ապրիլ ամսին նախատեսված է «Հիշողություն» ֆիլմի նոր ցուցադրությունը։

Պարոն Հակոբյան, ինչո՞ւ եք որոշել հենց խաչ տեղադրել։ Տարիներ առաջ էլ Քննչական կոմիտեի նախագահ, այն ժամանակ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մի այդպիսի երկաթյա խաչ տեղադրեց։ Դա ինչ-որ մրցակցությո՞ւն  է։

– Հիմա մեր բոլոր պրոյեկտները ֆիլմերի նկարահանումների հետ կապված սառեցվել են, հիմա նոր աշխատանքներ ենք սկսել գյուղատնտեսական շուկայի կառուցման համար։ Սա լինելու է այնպիսի բազա, որ մարդիկ գան, առնեն, երկրից դուրս տանեն ապրանքը, կամ իրենց բերածը վաճառեն։ Հիմա այդ աշխատանքներն ենք տանելու։

Իսկ ինչպե՞ս հասկացաք, որ գյուղատնտեսական շուկա կառուցելը ֆիլմ նկարելուց ավելի արդյունավետ է և տրամաբանական։

– Գիտե՞ք ոնց, ես հասկացա, որ Հայաստանում  ֆիլմ նկարելը բավական անշնորհակալ գործ է։ Մարդ պետք է մեռնի, որ նոր իրեն, իր կատարած աշխատանքը գնահատեն, ասեն՝ օ՜հ սա նրա ֆիլմն էր, նրա խաղացած դերը,  իսկ կենդանության օրոք մարդուն չեն գնահատում։ Ստեղ սկսում են մարդուն, իրա նկարած ֆիլմը քննադատեռլ դեռ չտեսած։ Սա է, մեր իրականությունը։

Իսկ մտավախություն չունե՞ք, որ խաչի գաղափարը նույն կերպ կընկալվի հասարակության կողմից։

– Տեսնենք, անկեղծ ասած՝ հիմա հենց դա է պատճառը, որ աշխատանքները դադարեցրել ենք։ Սպասում ենք տեսնենք, թե դա ոնց կընկալվի հասարակության կողմից, քնաի որ առաջին անգամ է երբ գործարարը փորձում է ֆինանսավորի ֆիլմ նկարելու գաղափարը, ցեղասպանության 100-ամյակի հետ կապված խաչ տեղադրի։ Բացի դրանից՝ միջոցներ են հարկավոր։ Մենք պետական բյուջե չենք, մենք մասնավոր ձեռնարկություն ենք, որը շահույթ չի հետապնդում։ Հիմա մենք պետք է աշխատենք, որ կարողանանք այդ պրոյեկտը ավարտին հասցնել։ Եթե ստացվեց, անպայման այդ խաչը կտեղադրենք, 100-մետրանոց, որով մենք միջազգային հանրության ուշադրությունը կհրավիրենք հարցի վրա, որ մեզ մոտ պայքարը չի մարել, չի մարել հիշողությունը, մենք պահանջատեր ենք և տեղադրվելիք խաչով էլ ցույց կտանք, որ թեև 100-ամյակից էլ 1 տարի է անցել, բայց մենք էլի գործողություններ ենք անում և կանենք այնքան ժամանակ, քանի դեռ Ցեղասպանությունը չի ճանաչվել Թուրքիայի և աշխարհի կողմից։ Մենք դեռ չենք հասել մեր նպատակին և դեռ պետք է աշխատենք, պայքարենք մեր ցանկության համար։ Խաչը, հնարավոր է, տեղադրվի Էջմիածնում, քանի որ դա մեր սուրբ քաղաքն է։ Տեսնենք՝ ոնց կլինի։ Մենակ մի բան գիտեմ, որ դա մնայուն արժեք է, մնում է ընկալվի հասարակության կողմից։

Պարոն Հակոբյան, այս օրերին ակտիվացել են տարբեր գործիչների՝ քաղաքականություն վերադառնալու մասին խոսակցությունները։ Դո՞ւք ինչ պլաններ ունեք, հնարավո՞ր է՝ վերադառնաք խորհրդարան ձեր կուսակցության կամ մեկ այլ կուսակցության ցուցակով։

– Ես քաղաքականությունից ոչ մի տեղ էլ չէի գնացել, իսկ ինչ վերաբերում է խորհրդարան մտնելուն, ապա պետք է սպասենք, տեսնենք՝ ինչ վիճակ կլինի, հասարակությունը ոնց մեզ կընդունի, մեր կարիքը կա՞, թե՞ չկա։ Հասարակությունը ինքը պետք է փորձի տարբեր ազդակներով զգացնել, որ մեր կարիքը կա, որ մենք էլ դա տեսնենք, ոգևորվենք։ Իսկ եթե տեսնենք, որ մենք մերժված ենք, ապա չենք գնա, չենք էլ փորձի մտնել խորհրդարան։ Հիմա միայն պետք է սպասենք այդ ազդակներին, որից հետո նոր հնարավոր կլինի որոշում կայացնել։

 

Լուսանկարը` Ժողովուրդ-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում