Հակաահաբեկչական գործողությունների ընթացքում ոչնչացվել է ԴԱԻՇ-ի 10 հազար զինյալ՝ հայտարարել է ահաբեկչության դեմ պայքարի հարցերով ԱՄՆ նախագահի օգնական Լիզա Մոնակոն: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«ԴԱԻՇ-ը կորցրել է 10 հազար կամ ավելի զինյալների»,- հայտարարել է նա՝ նկատի ունենալով Իրաքում և Սիրիայում գործողությունները: Նրա խոսքով՝ «միջազգային կոալիցիան օրական ոչնչացնում է նաև այդ խմբավորման 1-2 առանցքային առաջնորդների»:
«Այս պահին ահաբեկիչները կորցրել են իրենց կողմից ինչ-որ ժամանակ վերահսկված տարածքները. Իրաքում՝ այդ տարածքների 40%-ը, իսկ Սիրիայում՝ 20%-ը»,- ասել է Մոնակոն՝ ելույթ ունենալով միջազգային հարաբերությունների հարցերով Վաշինգտոնի խորհրդում:











































