ԵՄ-ն երկուշաբթի Թուրքիայի հետ համաձայնեցրել է միգրացիոն ճգնաժամի լուծման համաձայնագրի 6 սկզբունք։ Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մինա Անդրեևան։
Երկուշաբթի Թուրքիայի վարչապետը ԵՄ գագաթնաժողով էր բերել գործողությունների համատեղ ծրագրի նոր առաջարկներ, որոնք կոչված էին կրճատելու փախստականների հոսքը Թուրքիայից ԵՄ՝ հայտնում է RIA Novosti-ն։
Այն նախատեսում է երկրից ԵՄ ուղևորված բոլոր անօրինական ներգաղթյալների վերադարձ Թուրքիա՝ Թուրքիա ժամանած սիրիացի ներգաղթյալներին ԵՄ-ում օրինական վերաբնակեցման, մինչև 2018 թվականը Անկարային հավելյալ 3 մլրդ եվրոյի հատկացման, այս տարվա հունիսից առանց վիզայի ռեժիմի տրամադրման և ԵՄ-ին անդամակցելու մասին բանակցային դոսյեում նոր գլուխների բացման դիմաց։ Բացի այդ, կողմերը մտադիր են համատեղ բարելավել մարդասիրական վիճակը Սիրիայում։
Մարտի 17-18-ը կայանալիք հաջորդ գագաթնաժողովին այս սկզբունքների հիման վրա կկազմվի ամփոփիչ համաձայնագիր։









































